Բնորոշիչ հատկություններ
-
- Կառուցվում է բացառիկ կանաչ գոտում՝ ֆիզիկայի ինստիտուտի հարևանությամբ
- Բարեկարգված կանաչապատ տարածքի յուրահատուկ ծառատեսակները և բույսերը էլ ավելի հաճելի կդարձնեն պատուհաններից բացվող տեսարանները։
- Վերին հարկերից տեսանելի կլինեն Արարատ, Արագած, Արայի և Հատիսի լեռները ։
- Առաջին հարկում նախատեսված են հասարակական տարածքներ, որոնք կլրացնեն կառույցի և բանավանի ինֆրաստրուկտուրան
- 66 ավտոկայանտեղի 78 մեքենայի համար
- Ավտոկայանատեղիներում և ընդհանուր օգտագործման տարածքներում նախատեսված են անվտանգության տեսախցիկներ, որոնք կհսկվեն շուրջօրյա պահակային ծառայության կողմից
- Երկու մուտքերում կտեղադրվեն բարձրակարգ kone ֆիրմայի երկուական, մարդատար և բեռնատար վերելակներ,
- Շենքում նախագծված են չծխացող աստիճանավանդակներ,
- Տանիքում նախատեսված է տեղադրել ֆոտովոլտային արևային կայան, որից ստացված էներգիան կուղղվի շենքի մուտքերի ներքին և արտաքին լուսավորության , վերելակների սնուցման, կանաչապատ տարածքի խնամքի և շենքի այլ ընդհանուր ծախսերը նվազեցնելու վրա։
- Շենքի կենսապահովվման համակարգերի անկախ սնուցման աղբյուր /գեներատոր/ միացվող AVR Համակարգով
- Ջրի ազդանշանային ցուցիչները /,,датчик,,/ ջրի արտահոսքի կարգավորման համար
- Ինտերկոմ /домофон/
Կառուցվածքային առանձնահատկություն
-
- Շենքը կառուցվում է երկաթբետոնյա սյունահեծանային /մոնոլիտ/ համակարգով, նախատեսված բարձր ուժգնությամբ երկրաշարժերի դիմակայելու համար
- Արտաքին ջերմակայունությունը ստանալու համար նախատեսված է 10 մմ ջերմամեկուսիչ՝պենոպլեքս
- Շենքի էսթետիկ տեսքը կապահովվի բարձր որակի բազալտի և տրավերտինի երեսապատմամբ ։
- 50-143 քմ մակերեսներ
- 2-ից ավել սանհանգույցներ և պահասենյակներ ունենալու հնարավորություն
Հատակագծային լուծման առանձնահատկություններ
-
- Շքամուտքի յուրաքանչյուր հարկում նախատեսված են 4-5 բնակարան , որոնք ունեն բաց պատշգամբներ կամ լոջաներ։
- Երկու և ավել սենյականոց բնակարանները ապահովված են միջանցիկ , կամ անկյունային լուսավորությամբ և օդափոխությամբ, որոշ բնակարաններ նաև եռակողմ։
- 2 և ավելի սենյականոց բնակարաները ունեն 2, կամ 3 սանհանգույցներ, որոնցից մեկը որպես կանոն ննջասենյակներից մեկում է տեղաբաշխված
- Բնակարանների հատակագծային լուծումները մտածված են այնպես որպեսզի զերծ մնան ավելորդ մակերեսային կորուստներից, միաժամանակ ունենալով հարմարավետ և ժամանակակից՝ միջազգային պահանջները բավարարող միջավայր
- Բնակարաններում առաստաղների մաքուր բարձրությունը՝ 3մ
- Կոմերցիոն տարածքներում մաքուր բարձրությունը՝ 3,95 մ
Շահագործման կհանձնվի 2024 թ․ 2—րդ եռամսյակում
-
- Հոսանքալարերը քաշված
- Պատերը սվաղված, պատրաստ ներկման աշխատանքների հատակը հարթեցված շերտով
- Երկաթե մուտքի դուռ
- Լուսամուտները՝ եռաշերտ ջերմակայուն ապակիներով, որոնց բոլոր փեղկերը կլինեն բացվող՝ ապահովելով մաքրման աշխատանքների անվտանգությունը